Պատրիսիա Քորնվել
Պատրիսիա Քորնվել անգլ.՝ Patricia Cornwell | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Patricia Carroll Daniels |
Ծնվել է | հունիսի 9, 1956[1][2][3][…] (68 տարեկան) |
Ծննդավայր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[4][5] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, լրագրող և արվեստի կոլեկցիոներ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Դեվեդսոն քոլեջ, King University? և Charles D. Owen High School? |
Ուշագրավ աշխատանքներ | Postmortem?, Body of Evidence?, All That Remains?, Cruel and Unusual?, The Body Farm?, From Potter's Field?, Cause of Death?, Unnatural Exposure?, Point of Origin?, Black Notice?, The Last Precinct?, Blow Fly?, Trace?, Predator?, Book of the Dead? և Scarpetta? |
Պարգևներ | |
Ամուսին | Staci Ann Gruber? |
Կայք | patriciacornwell.com |
Patricia Cornwell Վիքիպահեստում |
Պատրիսիա Քորնվել (անգլ.՝ Patricia Cornwell; հունիսի 9, 1956[1][2][3][…], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[4][5])` ամերիկացի գրող` ամենաշատ հայտնի որպես դատաբժշկական էքսպերտ բժիշկ Քեյ Սքարպեթայի մասին դետեկտիվ վեպերի շարքի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրիորդության ժամանակ կրում էր Դանիելս ազգանունը։ Հինգ տարեկանում մնաց առանց հորը, ով թողեց ընտանիքը։ Յոթ տարի անց Պատրիսիան ընկավ խնամակալ ընտանիք` իր մոր մոտ նյարդային խանգարումից հետո։ Սկզբից նրա դաստիարակությամբ էին զբաղվում հարևանները` հայտնի քարոզիչ Բիլլի Գրեմը և նրա կինը` Ռութը[8]։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Դևիդսոնի Քոլեջում` Հյուսիսային Կարոլինայում։ Ուսման ժամանակ պայքարել է սննդի ընդունման խանգարումների հետ, որոշ ժամանակ անցկացրել հոգեբուժական կլինիկայում։ 1979 թվականին Պատրիսիան ամուսնացել է իր դասախոս` Չառլզ Քորնվելի հետ (ամուսիններն ամուսնալուծվեցին տասը տարի անց)[9]։ Նույն իսկ թվականին ավարտել է քոլեջն ու տեղավորվել աշխատանքի որպես հանցագործության տարեգրություն լրագրող The Charlotte Observer թերթում։
Աշխատելով որպես լրագրող` Քորնվելը ձեռք է բերել զգալի փորձ քրեագիտության մեջ` նա սերտ շփվում էր դատաբժշկական էքսպերտների հետ, ուսումնասիրում բժշկական գրառումները դիահերձարանի գրադարանում։ Անցել է քրեաբանության դասընթաց ոստիկանական ակադեմիայում։ Պատրիսիան նաև աշխատել է ավագ դատաբժշկական էքսպերտի գրասենյակում Ռիչմոնդում, նահանգ Վիրջինիա, որտեղ նրան թույլ էին տալիս ներկա լինել դիահերձումների ժամանակ։ 1983 թվականին Քորնվելը գրել է իր առաջին գիրքը` Ռութ Գրեմի կենսագրությունը` «Ժամանակն է հիշել»։ Ավելի ուշ նա կենտրոնացել է դետեկտիվ ժանրի վրա` օգտագործելով իր փորձը, որը ձեռք էր բերել որպես քրեական խրոնիկայի լրագրող։ Նրա առաջին երեք էսսեները դետեկտիվ ժանրում հերքվեցին հրապարակիչների կողմից, սակայն խմբագիրներից մեկն առաջարկեց Պատրիսիային զարգացնել երկրորդական կերպարներից մեկին` դատաբժշկական էքսպերտ Քեյ Սկարպետային։ Այս հերոսուհին և արտաքինով, և բնավորությամբ հիշեցնում էր հենց իրեն`գրողին։ 1990 թվականին թողարկվեց առաջին վեպը, որի գլխավոր հերոսուհին դարձավ Սկարպետան` «Դիահերձումը ցույց տվեց»։ Վեպը հաջողություն ունեցավ, նրան հետևեցին շարունակությունները` «Ապացույցների էությունը» (1991), «Այն ամենը, ինչ մնում է» (1992), «Մահվան պատճառը» (1996), «Սև պիտակ» (1999) և այլն։ Այս շարքից վաճառված գրքերի ընդհանուր քանակը գերազանցել է 100 միլիոն օրինակ։
Սկարպետայի մասին շարքից բացի Քորնվելը փորձել է իրեն նաև այլ ժանրերում։ 1999 թվականին լույս տեսավ նրա գիրքը երեխաների համար` «Կյանքի փոքրիկ հեքիաթը», իսկ 2001 թվականին՝ «Շների կղզին» վեպը։
Վարկած Սիքերթի` Ջեք Պատռողի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասսայական մարդասպան` Ջեք Պատռողի անձը հաստատելու մասին տարբեր տեսություններում բազմիցս դիտարկվում էր նկարիչ Ուոլթեր Ռիչարդ Սիքերթը։ 2002 թվականին Պատրիսիա Քորնվելը շարունակեց այս ավանդույթը` ստեղծելով հետազոտություն Ջեք Պատռողի անձի թեմայով` «Մարդասպանի դիմանկարը» վերնագրով։ Սակայն հետազոտողների մեծամասնության մոտ Սիքերթին մարդասպանի հետ նույնականացնելու հնարավորությունն աջակցություն չի գտնում։ 2017 թվականին լույս տեսավ Սիքերթի մասին Քորնվելի երկրորդ գիրքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://famousdude.com/7196-patricia-cornwell.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.ft.com/cms/s/2/1e99115e-19e2-11e0-b921-00144feab49a.html
- ↑ https://edgarawards.com/category-list-best-first-novel/
- ↑ http://www.bouchercon.com/anthony-awards/winners-and-nominees/1990s/
- ↑ Stepp, Laura Sessions (2006 թ․ դեկտեմբերի 13). «A Family at Cross-Purposes: Billy Graham's Sons Argue Over a Final Resting Place». Washington Post.
- ↑ «Mecklenburg County Register of Deeds Web Access». manatron.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт
- Patricia Cornwell. Britannica Online
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիսիա Քորնվել» հոդվածին։ |
|
- Հունիսի 9 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի կին վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- ԼԳԲՏ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ